BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սա գոյություն ունի միայն հարկ ու տուրքով որկրամոլներին կեղեքելու համար

Սա գոյություն ունի միայն հարկ ու տուրքով որկրամոլներին կեղեքելու համար
08.01.2025 | 19:51

Սա ազգայնականության վերջին նշույլների վրա ձու է կոտրում ու խժռում, իսկ իր քիրվան Հայաստանը հռչակում է ֆաշիստական պետություն։ Էլ պատերազմ հայտարարելը ո՞նց է լինում։ Թե՞ հույս ունենք, որ Ալիևը, «ֆաշիզմ» ասելով, նկատի ունի մեր որկրամոլությունն ու ընչաքաղցությունը։ Ընդդիմությունն էլ, ինչպես միշտ, զբաղված է արձանագրելով, որ նա պատրաստվում է հարձակվելու, իսկ սրա մտքով էլ չի անցնում արձագանքել կամ միջազգային հանրությունից պահանջել արձագանք ու գնահատական։ Չեք կարծո՞ւմ, որ «տիտղոսավոր ընդդիմությունն» էլ կարող է իր մանդատների ուժով Հայաստանում հավատարմագրված օտար դիվանագետների հավաք կազմակերպել ու նրանցից Ալիևի հայտարարություններին գնահատական պահանջել։ Հասկացա՛նք, արդեն յոթ տարի է՝ հասկանո՛ւմ ենք, որ սա գոյություն չունի կամ գոյություն ունի միայն հարկ ու տուրքով որկրամոլներին կեղեքելու համար։ Արձանագրությունները թողեք պատմաբաններին ու վերլուծաբաններին, նրանց հա՞ցն ինչու եք կտրում։ Ինչո՞ւ չեք զբաղվում ձեր պարտավորություններով։ Ձեր արածն այլ անուն չունի, քան՝ երկրի համագործակցված կործանում։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 3824

Մեկնաբանություններ